Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Համբերությունը երկարացնում է կյանքը. գիտնականներ. 1in.am

Համբերությունը երկարացնում է կյանքը. գիտնականներ. 1in.am

Սինգապուրի ազգային համալսարանի մասնագետները պարզել ե, որ անհամբեր կանայք ավելի արագ են ծերանում: Հետազոտությանը մասնակցել է 1158 առողջ ուսանող Չինաստանից: Մասնակիցներին առաջարկել են ընտրել երկու տարբերակից, գրում է The Economic Times-ը:

Այսպես, կամավորները կարող էին անմիջապես 100 դոլար ստանալ կամ սպասել ու ավելի խոշոր գումարի տեր դառնալ: Նրանք, ովքեր նախընտրել են անմիջապես ստանալ գումարը, անհամբեր են համարվել: Գիտնականները չափել են նաև մասնակիցների քրոմոսոմների ծայրին գտնվող թելոմերների երկարությունը: Թելոմերների երկարությունից կախված է կյանքի տևողությունը և տարատեսակ հիվանդությունների ռիսկը:

Թելոմերները կարճանում են ամեն անգամ, երբ բջիջը կիսվում է: Հետևաբար, երիտասարդ մարդկանց դեպքում դրանք ավելի երկար են, քան տարեցների: Հետազոտությունը ցույց է տվել՝ անհամբեր կանանց թելոմերներն ավելի կարճ են եղել: Իսկ տղամարդկանց շրջանում այդպիսի կապ գիտնականները չեն հայտնաբերել:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. cnl.news
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ